Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մայրաքաղաքում աճել են հանցագործությունների դեպքերը

Մայրաքաղաքում աճել են հանցագործությունների դեպքերը
15.10.2013 | 13:19

Երևան քաղաքի Ոստիկանության վարչության տվյալներով անցած ինը ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

Ըստ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանի` աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13,6 տոկոսով, սպանության փորձերը՝ 44,4, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,2 տոկոսով: Միևնույն ժամանակ, 58,3 տոկոս նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով: Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ 83,7 տոկոս: Այս մասին վարչության պետը իրազեկել է երեկ` Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, իր հաշվետու զեկույցում: Ամփոփվել են վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Այսպես, զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է չորս դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են մեկով:
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9-ը բացահայտվել են: Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,1 տոկոսով՝ կազմելով 69,2 տոկոս: 5,1 տոկոս աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Նախկինում կատարված՝ կասեցված հանցագործություններից այս տարվա ինը ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 380-ի դիմաց, ինչը վարչության ձեռքբերումներից է:
Աշոտ Կարապետյանի ներկայացմամբ, վերջին ինը ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ